Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը անդրադարձել է Արգենտինայի հավաքականի նախկին լեգենդ Դիեգո Մարադոնայի խոսքերին և վերջինիս համեմատել Լիոնել Մեսիի հետ:
Մարադոնան օրերս հայտարարել էր, որ Ուրուգվայի և «Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը ավելի կատարյալ խաղացող է: «Գոդինը Ռամոսից ուժեղ է: Նա ավելի լավ է պաշտպանվում, նա ձեզ առաջ է մղում, գոլ է խփում ու ձեզ չեմպիոն դարձնում», ասել էր Մարադոնան:
Ռամոսը պատասխանել է. «Արգենտինայում բոլորը գիտեն, որ Մարադոնան կիլոմետրերով ետ է Մեսիից: Մեսին իմ համար պատմության մեջ լավագույն արգենտինացի ֆուտբոլիստն է», ասել է Ռամոսը: