211652_close_icon
views-count1215 դիտում article-date 15:10 28-02-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 26-ին, ժամը 19.00-ին, Երևանի Չարենցի փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 27-ին, ժամը 11.30-ին, Երևանի Մոսկովյան փողոցում ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակման հետևանքով 61-ամյա քաղաքացին սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 27-ին, ժամը 19.15-ին, Երևանի Արցախի և Էրեբունու փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 26-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ադոնցի փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 27-ին, ժամը 22.10-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Վ. Համբարձումյան փողոցի խաչմերուկում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 27-ին, ժամը 01.00-ին, Երևանի Տիչինայի փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 27-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արաքս-Սարդարապատ գյուղերի ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում 3-ամյա տղան խաղացել է մեքենայի փոխանցման տուփի լծակի հետ, ինչի հետևանքով մեքենան մոտ 200 մետր ընթացել է առաջ և բախվել ծառին. երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 27-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2102» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 27-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 41-րդ կմ-ին «ԼՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 41-ամյա վարորդը և 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր