211652_close_icon
views-count1538 դիտում article-date 11:52 28-02-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 27-ից 28-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 86 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 31, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, սպանության սպառնալիքի և ծեծի՝ 4-ական, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցի մաքսանենգության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և երեխային ծնողից ապօրինի բաժանելու՝ 2-ական, ապօրինի ծառահատման, թմրանյութի իրացման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։ Հայտնաբերվել է՝ 2, և կամավոր ներկայացել՝ 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, ավազակային հարձակման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր