Ռումենիգեն Ֆլիկին 55-ամյակի առթիվ գրիչ է նվիրել՝ ակնարկելով պայմանագիրը
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, ամենայն հավանականությամբ, մյունխենցիների հետ նոր պայմանագիր կկնքի:
«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն մարզչի շնորհավորել 55-ամյակի կապակցությամբ և նրան գրիչ նվիրել:
«Լրացավ մեր մարզչի 55-րդ տարեդարձը: Դա լավ տարիք է: Բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն, թե կարմի տուփում ինչ կա, ասեմ, որ այնտեղ գրիչ է: «Բավարիայում» երբեմն դրանով թղթեր են ստորագրում», ասել է Ռումենիգեն «Չելսիի» հետ խաղից հետո:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Բավարիան» Լոնդոնում 3:0 հաշվով հաղթեց «Չելսիին»:
Հիշեցնենք, որ Ֆլիկի ներկայիս պայմանագրի ժամկետը մյունխենցիների հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: