211652_close_icon
views-count40963 դիտում article-date 18:10 25-02-2020

Երևանում թալանել են Արգածոտնի մարզի ավագ դատախազի ավտոտնակը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախաատրաստվում երեկ՝ փետրվարի 24-ին, Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած գողության փաստով: Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Բաշինջաղյան փողոցի բնակիչ Վարդան Մելքոնյանը և հայտնել, որ փետրվարի 23-ի ժամը 19:00-ից մինչև փետրվարի 24-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում ահայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Բաշինջաղյան փողոցի 17 շենքի բակում գտնվող իրեն պատկանող ավտոտնակի դուռը բացել են և այնտեղից գողացել 4 հատ անվադող և հեծանիվ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Վ. Մելքոնյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է խոշոր չափի վնաս: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Մելքոնյանն աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության Արագածոտնի մարզի դատախազությունում՝ որպես ավագ դատախազ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր