211652_close_icon
views-count28388 դիտում article-date 20:24 17-12-2016

Արտակարգ դեպք Երևանում․ քաղաքացու ավտոտնակը, որը նա շահագործում էր որպես կացարան՝ վերածվել է մոխրակույտի․ նա հայտնվել է դրսում․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակից ծուխ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել թիվ 2, իսկ այնուհետև թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատները, ովքեր մարել են նշված ավտոտնակում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների ավտոտնակը պատկանում է Վահե Սարգսյանին, ով ըստ հարևանների հայտարարության այն ավելի շատ օգտագործում էր որպես բնակության վայր։ Հրդեհի մասին տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Շենգավիթի բաժին։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր