211652_close_icon
views-count6171 դիտում article-date 17:09 25-02-2020

«Սպարտակի» սեփականատերը մեկ օրում կորոնավիրուսի պատճառով կորցրել է 508 մլն դոլար

Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի կապիտալը մեկ օրում զգալիորեն նվազել է: Ռուսաստանցի գործարարը մեկ օրում կորցրել է 508 մլն դոլար, ինչը արտացոլվել է Bloomberg-ի միլիարդատերերի ամենօրյա վարկանիշում: Ընդհանուր առմամբ մոլորակի ամենահարուստ մարդիկ 24 ժամում կորցրել են 139 մլրդ դոլար: Հիմնական պատճառը կորոնավիրուսն է, որը բացասաբար է ազդում համաշխարհային տնտեսության վրա: Համաճարակի պատճառով ամերիկյան ֆոնդային բորսաներում շոշափելիորեն ընկել են գործակիցները: Bloomberg-ի վարկածով Ֆեդունը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է 192-րդ հորիզոնականը, նրա կարողությունն այժմ գնահատվում է 8,8 մլրդ դոլար: Կորուստների ծավալով «Սպարտակի» սեփականատերը ռուսաստանցիների թվում երրորդն է. «Լուկօյլի» նախագահ Վագիթ Ալեքպերովից (կորցրել է 1,21 մլրդ դոլար) և «Նովատեկի» ղեկավար Լեոնիդ Միխելսոնից (692 մլն դոլար) հետո:

Նմանատիպ նյութեր