Չեմպիոնների լիգա. Այսօր Լոնդոնում և Նեապոլում կկայանան երկու հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում կկայանան ևս երկու հանդիպում:
Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ կընդունի Մյունխենի «Բավարիային», իսկ իտալական «Նապոլին»՝ «Բարսելոնային»։
Երկու մրցավեճերում ակնհայտ ֆավորիտներ են համարվում «Բավարիան» և «Բարսելոնան», որոնց ներկայումս իրենց ազգային առաջնություններում ընթանում են առաջին տեղում:
Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին։