211652_close_icon
views-count20086 դիտում article-date 22:20 25-02-2020

Ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտվել Լոռիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 24-ին, ժամը 22-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին ստուգել են «Ֆորդ Տրանզիտ Կոնեկտ» ավտոմեքենան։ 23-ամյա վարորդը մեքենայի բեռնաթափքում բեռնված փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել: Նա, ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին։ Վարորդը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, փայտանյութը ձեռք է բերել Թեղուտի անտառից: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր