7981 դիտում
16:30 24-02-2020
Դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտու մարդաշատ վայրեր հաճախելուց
Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների աճով պայմանավորված՝ ՀՀ դեսպանությունը հորդորում է Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։
Ինչպես հայտնում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում դեսպանության էջը, երկրի հյուսիսային նահանգներում փակվել են ուսումնական հաստատությունները:
«Տեղեկացնում ենք, որ Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։
Այս պահին Իտալիայում վարակվածների թիվը 219 մարդ է, որոնց գերակշիռ մասը գտնվում է Լոմբարդիա նահանգում։ Կա 5 զոհ։ Հյուսիսային նահանգներում փակվել են ուսումնական հաստատությունները, հանրային օբյեկտները, անժամկետ հետաձգվել են մշակութային և սպորտային միջոցառումները»,-նշում են դեսպանությունից:
Նմանատիպ նյութեր
3825 դիտում
19:34 09-03-2020
Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է խուսափել Իտալիա այցելությունից
3139 դիտում
16:46 10-03-2020
Դեսպանությունը Հունաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է կապ հաստատել իրենց հետ
Այս բաժնից
997 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1339 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1159 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան