211652_close_icon
views-count9442 դիտում article-date 16:35 24-02-2020

Մեր դեղատներում բժշկական դիմակի լուրջ պակաս կա, որովհետեւ «առնեմ-ծախողները» ողջ քանակը ճամփել են Չինաստան. ԲՀԿ-ական

Ուրեմն, Հայաստանի դեղատներում բժշկական դիմակի լուրջ սղություն է, նյետու: Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/hripsime.arakelyan.5/posts/2875569355799596]էջում [/url]գրել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ու գիտե՞ք, թե ինչու չկա, որովհետև իմ գյուտարար ու սրամիտ ազգի «առնեմ-ծախողները» 30 դրամանոց դիմակի մեջ եքա փայ են մտել ու ողջ քանակությունը ճամփել են Չինաստան: Ասում են լավ փողեր են օդում բռնել, բայց ո՞ւմ հաշվին էլի: Պետական անվտանգության խնդիր է սա, որից էլի գլուխ չհանեցինք... բա սենց բա՞ն են անում, գոնե չթողեիք, որ էդ ֆուրերով դիմակը երկրից դուրս գար: Հիմա նստել դիմակ ենք մուրում, դիմակ չկա ոչ մի տեղ, եթե լինի էլ՝ 200-300 դրամից պակաս չեն վաճառում»:

Նմանատիպ նյութեր