Թուրքիայում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևմտյան հատվածում 4.7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 02։43-ին։
Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 89 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում, հիպոկենտրոնը՝ 7 կմ խորության վրա։
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։