211652_close_icon
views-count4267 դիտում article-date 20:49 23-02-2020

Հրդեհ Տաշիր քաղաքում

Փետրվարի 23-ին, ժամը 12:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:51-ին, մարվել՝ 13:57-ին: Այրվել է Թումանյան փողոցի տներից մեկին պատկանող հարակից կուտակած 150 հակ անասնակեր:

Նմանատիպ նյութեր