Երևանում նշում են Բուն Բարեկենդանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 23-ին, արդեն 7-րդ անգամ Երևանում շքերթ-տոնախմբությամբ նշվում է Բուն Բարեկենդանը։ Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական Թեմի տեղեկատվական բաժինը:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/02/23/1148108/]Հիշեցնենք[/url], որ ժամը 13:30-ին Բուն Բարեկենդանի տոնախմբությունը շքերթով մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու մոտից։
Մասնակիցները դիմակներով, երգուպարով, դհոլ-զուռնայով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի ամեն խաչմերուկում տոնական շուրջպար բռնելով, կքայլեն դեպի Ազատության հրապարակ: Այստեղ սպասվում է մեծ տոնախմբություն, որն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Տոնախմբության շրջանակներում տեղի կունենան.
թատերական ներկայացումներ
ազգագրական երգուպար
ծիսական ուտեստներ
ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք
ազգային խաղերի մրցումներ
մրցանակներ
Քաջ Նազարն ու Ուստիանն էլ իրենց ուրախ կատակներով անպոչ գդալի նման ամեն տեղ մեջ կընկնեն։
Տեսանյութը [url=https://www.youtube.com/watch?v=obB86VNSg6Y&feature=emb_logo]News.am-[/url]ի: