211652_close_icon
views-count109842 դիտում article-date 19:44 22-02-2020

Ավտովթար Երևանում. Nissan-ի վարորդը բախվել է հայտնի գործարարի տղային պատկանող MG-ին, ով հետիոտնին ճանապարհ զիջելիս է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:545-ի սահմաններում Սեյրան Մովսիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 36 MP 065 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ ոսկու գործարանի դիմաց, հետիոտնի համար նախատեսված վայրի մոտ բախվել է MG մակնիշի 308 AT 61 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով, MG-ի վարորդը հայտնի գործարար, «Ջերմուկ գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի տղան է՝ Արսեն Արսենյանը, ով կանգնել է և ճանապարհ է զիջել հետիոտնին, ով փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, այդ ժամանակ Ս. Մովսիսյանը Nissan-ով բախվել է MG-ին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Կամո Պետրոսյանն ու տեսուչ Հովհաննես Հայրապետյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացոցիչները: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր