8903 դիտում
23:25 21-02-2020
Փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին
Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
[b]Փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին[/b]
Արդեն մի քանի ամիս է, Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ աշխատում ենք մի հետաքրքիր ու կարևոր նախագծի վրա: Համատեղ պատրաստում ենք ստեղծագործություն, որի հիման վրա պետք է բեմադրվի ներկայացում:
Ներկայացման հիմքում լինելու են Մոնթեի՝ Սեդային հասցեագրված նամակները, որոնք արտացոլում են Մոնթեի կյանքի տարբեր շրջափուլեր՝ այդ թվում Արցախյան պատերազմի ժամանակահատվածը:
Այս ներկայացման շնորհիվ մենք Հայաստանին և աշխարհին ևս մեկ անգամ ցույց կտանք Մոնթե Մելքոնյանի տեսակը որպես մարդ, մարտիկ և հերոս:
Նախագծում իր մասնակցությունն ունի Սեդան, ում հետ ակտիվ ռեժիմով աշխատում ենք նամակների վրա և ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ կունենանք պատրաստի նյութ և կսկսենք բեմադրական աշխատանքները:
Այդ փուլում նախագծի աշխատանքներում կներգրավվեն Հայաստանում ոլորտի լավագույն ստեղծագործողներից շատերը, որպեսզի ունենանք Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին արժանի ներկայացում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1806 դիտում
16:40 25-11-2020
Նոր տեսահոլովակ՝ նվիրված ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին
770 դիտում
16:06 30-11-2015
Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին մեծարել են նաև Դավթաշենի հ.192 դպրոցում
Այս բաժնից
574 դիտում
16:18 04-05-2024
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
517 դիտում
16:05 04-05-2024
«Զանգեզուրյան միջանցք»-ի շահառուների շրջանակում ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը․ Վահե Դավթյան
574 դիտում
15:31 04-05-2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից