211652_close_icon
views-count1373 դիտում article-date 19:50 21-02-2020

Մարտավարաշարային պարապմունքներ ու շտաբային մարզումներ են անցկացվել ՊԲ-ի վարչության սպայակազմի ներգրավմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 20-ից 21-ը, նոր ուսումնական տարվա մեկնարկային միջոցառումների ծրագրի համաձայն, մարտավարաշարային պարապմունքներ ու շտաբային մարզումներ են անցկացվել ՊԲ-ի վարչության սպայակազմի ներգրավմամբ: Ըստ այդմ ճշգրտվել են մարտական հաշվարկներն ու մարտական պատրաստականության պլանները, համապատասխան ստորաբաժանումներն ու կառավարման մարմինները բերվել են <<Բարձր>> աստիճանի մարտական պատրաստականության վիճակի և անցել ուժեղացված ռեժիմով գործառութային պարտականությունների կատարմանը: Անցկացվող միջոցառումների շրջանակում խաղարկվել են հակառակորդի հավանական սադրանքների դեպքում, մեր ուժերի գործողությունների տարբեր բեմագրեր, իրականացվել են մարզումներ ու ներդաշնակման միջոցառումներ, առանձին ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել առկա և հավանական զարգացումների վերաբերյալ զեկույցներով: Իրականացված համալիր գործընթացների արդյունքում ՊԲ-ի հրամանատարությունն ու համապատասխան մարմինները ցուցաբերել են իրավիճակային զարգացումներին արագ ու համարժեք արձագանքելու ունակություններ և հստակեցրել այն գործընթացների առաջնահերթությունները, որոնք ուշադրության կենտրոնում կլինեն նոր՝ 2020 թվականի բանակային ուսումնական տարվա ընթացքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր