211652_close_icon
views-count2410 դիտում article-date 19:32 20-02-2020

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը: «Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանի մահվան մասին: Յուրի Դավթյանը հայ օպերային թատրոնի մեծանուն դիրիժորների շարքում առանձնացել է որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար, ղեկավարել նաև մի շարք հեղինակավոր նվագախմբեր՝ նպաստելով նաև հայրենի երաժշտարվեստի զարգացմանը: Խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին»,- ասված է հեռագրում:

Նմանատիպ նյութեր