Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ:
Հեռագրում մասնավորապես ասված է.
«Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի մահվան մասին:
Լինելով ստեղծագործական հարուստ ու բովանդակալից ճանապարհ անցած և մեծ հարգանքի արժանացած արվեստագետ` հայ թատրոնի երախտավոր Երվանդ Ղազանչյանը լուսավոր հետք թողեց թատրոնի պատմության մեջ, իսկ նրա կյանքն ու գործը հայրենի թատերարվեստին անմնացորդ ծառայելու, արվեստի միջոցով բարության և մարդասիրության անանց արժեքները տարածելու վառ օրինակ էր:
Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»: