2015 դիտում
22:12 20-02-2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա
Դանիայի Թագավորությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա, որտեղ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Թոմաս Բուստրուպը եւ Միջազգային առեւտրի եւ շուկայի գծով տնօրեն Յենս Հոլստ Նիլսենը հայկական պատվիրակության անդամներին ներկայացրել են կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, Դանիայի գործարար միջավայրի հնարավորությունները, ինչպես նաեւ այլ շուկաների հետ գործարար կապերի հաստատման եւ զարգացման հեռանկարները:
Ազգային ժողովի պատվիրակությունն իր հերթին ներկայացրել է Հայաստանի բիզնես հնարավորություններն ու օրենսդրական բարենպաստ միջավայրը, այդ թվում` Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից եւ ԵՄ-ի հետ Ընդլայնված ու համապարփակ գործընկերության համաձայնագրի շրջանակներում զարգացող համագործակցությունից բխող առավելությունները:
Դանիական կողմի հրավերով ԱԺ պատգամավորներն այցելել են նաեւ «Կանաչ պետություն» կոչվող հաստատություն, որտեղ մանրամասներ են ներկայացվել Դանիայի պետական, հասարակական եւ մասնավոր ոլորտների կազմակերպությունների համատեղ ջանքերի վերաբերյալ՝ ուղղված մինչեւ 2050 թվականը Դանիան ամբողջությամբ վերականգնվող էներգիայի անցնելուն: Ներկայացվել են այս ուղղությամբ վերջին 50 տարիներին Դանիայի անցած ճանապարհը եւ անելիքները:
Նմանատիպ նյութեր
1021 դիտում
15:36 12-06-2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուփսալա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2598 դիտում
23:46 12-07-2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ
3395 դիտում
23:28 03-10-2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն անհապաղ այցով մեկնել է Արցախ
Այս բաժնից
553 դիտում
11:00 28-04-2024
Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
325 դիտում
10:51 28-04-2024
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ