211652_close_icon
views-count6695 դիտում article-date 15:23 20-02-2020

Լավագույնը ճանաչված 10 հայ մարզիկները կպարգևատրվեն 5-ական միլիոն դրամով

Կառավարությունն այսօր որոշեց 2019 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված 10 մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամով պարգևատրել: Այսպիսով՝ այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2020 թվականի առաջին եռամսյակում կհատկացվի 50 մլն դրամ՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ Պարգևներ կհանձնվեն ներքոհիշյալ 10 լավագույն մարզիկներին՝ Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ըմբշամարտ Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ Արթուր Ավետիսյան, մարմնամարզություն Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ Սլավիկ Գասպարյան, հունահռոմեական ըմբշամարտ Տիգրան Կիրակոսյան, սամբո Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ Գոռ Մինասյան, ծանրամարտ Հակոբ Մկրտչյան, ծանրամարտ:

Նմանատիպ նյութեր