3884 դիտում
09:57 05-07-2019
Ծխախոտը թանկացել է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ թանկացել է ներմուծված ծխախոտը: Օրինակ՝ «Monte Carlo» տեսակի սիգարետը 350 դրամից թանկացել է՝ դառնալով 390 դրամ, իսկ «Winston» տեսակի սպիտակ բարակ սիգարետի մեկ տուփը եթե նախկինում վաճառվում էր 480 դրամով, ապա հիմա այն 510 դրամ է: «Marlborro» ծխախոտի մեկ տուփի գինը ևս բարձրացել է 50 դրամով, այն 550 դրամից դարձել է 600 դրամ:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ թանկացել էր տեղական արտադրության ծխախոտը: Օրինակ՝ տեղական արտադրության «Արարատ» ծխախոտի մեկ տուփը թանկացել էր 50 դրամով՝ 550-ից դառնալով 600 դրամ, իսկ «Գառնի»-ն 350 դրամից դարձել է 380 դրամ:
Նշենք, որ ծխախոտի թանկացման պատճառներից մեկը ակցիզային հարկի բարձրացումն է: Բանն այն է, որ շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով այս տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
15460 դիտում
10:37 20-02-2020
Հայկական ծխախոտը թանկացել է. առաջիկայում կթանկանա նաև ներկրվածը․ «Ժողովուրդ»
4270 դիտում
10:13 04-06-2020
Ալկոհոլային խմիչքի 11.9 տոկոս գնաճ է գրանցվել, ծխախոտը թանկացել է 10.4 տոկոսով. «Ժողովուրդ»
6479 դիտում
11:21 05-06-2016
Ինչո՞ւ է թանկացել է ծխախոտը Հայաստանում
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»