59908 դիտում
12:39 19-02-2020
Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Volkswagen-ն ու Mercedes-ը. կա վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում բախվել են Mercedes մակնիշի 84 PP 848 համարանիշի եւ Volkswagen մակնիշի 36 LD 628 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Volkswagen-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Սպիտակի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գեւորգ Սուքոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
114391 դիտում
23:34 17-06-2019
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
42229 դիտում
12:38 26-03-2024
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատի մարզում «BMW»-ն ինչպես է մխրճվել CPS բենզալցակայանի տարածք