211652_close_icon
views-count905 դիտում article-date 16:47 18-02-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 17-ին, ժամը 01.50-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Օպել», «Տոյոտա» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 17-ին, ժամը 16.00-ին, Երևանի Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 17-ին, ժամը 15.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 17-ին, ժամը 12.30-ին, Երևանի Գայի պողոտայում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին. 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Նոր Հաճըն-Աբովյան ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել ճանապարհային նշանին. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր