«Ուրալյան ավիաուղիները» Պերմից կանոնավոր չվերթներ կիրականացնի Երեւան
«Ուրալյան ավիաուղիներ» ռուսական ավիաընկերությունը կսկսի Պերմից չվերթներ իրականացնել դեպի Երեւան: Ընկերությունը կանոնավոր չվերթների թույլտվություն Է ստացել: Համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է Ռոսավիացիայի կայքում:
Պլանավորվում Է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական երեք անգամ: Առայժմ Պերմի օդանավակայանի չվացուցակում Երեւան թռիչքների վերաբերյալ տեղեկատվություն չկա:
2019 թվականին Պերմի «Բոլշոյե Սավինո» օդանավակայանից չվերթներ են կատարվել 42 ուղղություններով: Թռիչքների աշխարհագրությունն ընդլայնվում Է, ինչը դրականորեն Է ազդում ուղեւորահոսքի վրա: 2019 թվականին Պերմի օդանավակայանը սպասարկել Է 1,6 մլն ուղեւորների՝ գերազանցելով պատմական ռեկորդը: