1926 դիտում
11:28 18-02-2020
ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»,-նշել է Սմբատյանը:
Ավելի վաղ «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մտադրության մասին հայտնել էր «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ «Ֆեյսբուք»-ի իր էջում Մելիքյանը ներկայացրել էր իրենց նախաձեռնող խմբի առաջին տասնյակը՝ Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ձևավորել է «Այո»-ի շտաբը. այն ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:
Նմանատիպ նյութեր
3487 դիտում
17:04 04-10-2018
ԿԸՀ-ն կազմել է Երևանի ավագանու անդամներ ընտրված թեկնածուներին գրանցելու մասին արձանագրություն
1752 դիտում
09:14 28-12-2018
ԿԸՀ-ն բավարարեց Սահմանադրությունը հանրաքվեով փոփոխելու խումբ գրանցելու դիմումը․ «Առավոտ»
11871 դիտում
21:38 16-04-2017
Էրդողանի հանրաքվեին կողմ են քվեարկել 51,7%-ը, ընդդիմությունը հայտարարում է զանգվածային ընտրախախտումների մասին
Այս բաժնից
1522 դիտում
13:43 04-02-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
4745 դիտում
13:12 04-02-2025
Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով
1123 դիտում
12:50 04-02-2025
Պետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 9,420 քմ մակերեսով հողամասը