211652_close_icon
views-count3260 դիտում article-date 12:06 16-02-2020

Չգիտեմ, թե վարչապետն ինչո՞ւ չի անդրադառնում ԶՈՒ-ում կատարվող հիմնախնդիրներին, բայց կարծում եմ, որ սա պետք է երկրի թիվ մեկ հարցը լինի․ Նորայր Նորիկյան. Tert.am

Կարծում եմ՝ վերջին շրջանում զինծառայողների մահացության դեպքերը բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերություններն են, ոչ ֆորմալ բարքերը, ինստիտուտները և հանցավոր ազդեցությունների արդյունք են։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/02/16/Norikyan/3212331]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։ Նրա խոսքով, զինվորական կանոնագրքերի, ՀՀ օրենսդրության կիրառման արդյունքում հնարավոր է հասնել բանակում մթնոլորտի արմատական փոփոխությանը, որն արդեն դարձել է օրվա հրամայական։ «Բանակում շոշափելի քայլեր պիտի անեն այդ աղետի դեմն առնելու համար։ Ես պատրաստվում եմ փակ նամակով դիմել վարչապետ Փաշինյանին, որտեղ նշված կլինեն մի քանի կոնկրետ փոփոխություններ, փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ և ընդհանուր առումով ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ կետեր։ Մասնավորապես, այդ առաջարկությունների թվին դասվում է զինված ուժերում և ընդհանրապես ՀՀ-ում ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը, որը կունենա բացառիկ կարգավիճակ, կզբաղվի ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների հիմնախնդիրներով և կունենա այնպիսի լիազորություններ, որոնք հնարավորություն կտան ԶՈՒ-ում որակապես նոր աստիճանի վրա դնել մարդու իրավունքների պաշտպանության և ոչ կանոնադրային հարաբերությունների հաղթահարման հարցերը»,- նշեց փաստաբանը։ Վերջինի խոսքով, ռազմական օմբուդսմենը որևէ ենթակայություն պետական մարմինների նկատմամբ չի ունենա և նրա կողմից տրված եզրակացությունները կամ իրականացված ուսումնասիրություններն ու վերլուծությունները՝ պարտադիր կլինեն պետական մարմինների և, հատկապես, Զինված ուժերի ղեկավար կազմի համար։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/02/16/Norikyan/3212331]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր