5037 դիտում
11:10 16-02-2020
Թուրքիայում սպառնալիքների ֆոնին ուժեղացվել է ՌԴ դեսպանության անվտանգության ապահովումը
Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Ռուսաստանի դեսպանության անվտանգության ապահովման միջոցներն այն բանի կապակցությամբ, որ դեսպան Ալեքսեյ Երխովն սպառնալիքներ Է ստանում Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով, գրում է [url=http://regionmonitor.com/language/ru/]RM[/url]-ը:
Այդ մասին հայտնել Է ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Իրինա Կասիմովան:
«Այո, իրոք, վերջին ժամանակներս իրադրությունը սրվել Է: Այդ կապակցությամբ մեր խնդրանքով թուրքական իշխանություններն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել»,- ասել Է նա:
Կասիմովայի խոսքով՝ ոմանք սպառնում են հետևյալ խոսքերով. «Դեսպան, դուրս մի արի Անկարայի փողոցներ»:
«Մենք հասկանում ենք, որ մարդիկ, որոնք դա գրում են, հազիվ թե սպանության գնան: Բայց այդուհանդերձ պետք Է դրա հետ հաշվի նստել»,- հավելել Է մամուլի կցորդը:
Նմանատիպ նյութեր
2962 դիտում
20:20 07-04-2017
Երևանի մետրոպոլիտենում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
12534 դիտում
10:13 31-10-2017
Բաղրամյան 26-ի անվտանգության հսկողությունը ուժեղացվել է․ «Ժողովուրդ»
2893 դիտում
17:00 20-03-2022
Անվտանգության ապահովման նպատակով ուժեղացվել է Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր մայրուղու սպասարկումը. Արցախի ԱԻՊԾ
Այս բաժնից
391 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը