3600 դիտում
15:24 15-02-2020
Մյունխենում դիտարկվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպման հնարավորությունը
Մյունխենի համաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով քննարկումից առաջ դիտարկվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպման հնարավորությունը: Այս մասին Մյունխենից հայտնում է «[url=https://armenpress.am/arm/news/1005075.html]Արմենպրես[/url]»-ի թղթակիցը:
Ավելի վաղ «Արմենպրես»-ը, հղում կատարելով Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայքին, հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը: Քննարկումը տեղի կունենա փետրվարի 15-ին, տեղական ժամանակով 17:30-ից մինչև 18:15-ը (Երևանի ժամանակով 20։30-ից մինչև 21:15-ը): Քննարկման համակարգողը կլինի ԱՄՆ ռուսական հիմնադրամի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սելեստա Ա. Վալանդերը:
Նմանատիպ նյութեր
3295 դիտում
17:00 25-01-2020
Փաշինյանը չի բացառում Մյունխենում Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը
805 դիտում
14:10 17-02-2024
Մյունխենում ընթանում է Գերմանիայի կանցլերի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը
2629 դիտում
15:52 05-02-2019
Մյունխենում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ համաձայնություն դեռ չկա
Այս բաժնից
562 դիտում
21:43 17-05-2024
Հաղթանակից բացի՝ այլ տարբերակ չունենք․ ով համբերի, հավերժական կյանք կունենա․ Բագրատ Սրբազան
484 դիտում
21:38 17-05-2024
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին