3283 դիտում
17:00 25-01-2020
Փաշինյանը չի բացառում Մյունխենում Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման պայմանավորվածություն չունի, սակայն այդ հնարավորությունը չի բացառում։ «[url=https://armenpress.am/arm/news/1002686.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն այս մասին ասաց Կապանում իր ասուլիսում ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Մյունխենում, որտեղ համաժողովին պետք է մասնակցի նաև Իլհամ Ալիևը, պլանավորված է հանդիպում:
«Այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկա: Հանդիպումը բացառել չի կարելի, քանի որ քննարկումների փուլում են: Եվ ընդհանրապես, եթե չեմ սխալվում, չեմ ասել, որ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, երբ ԱՊՀ հավաք էր, այդտեղ շփվել ենք: Ես այդ կարգի շփումներն օգտակար եմ համարում»,-ասաց վարչապետը:
Այսինքն՝ եթե լինի առիթ՝ խոսելու, քննարկելու, Փաշինյանը կարծում է, որ դա վնասակար չէ, օգտակար է։
Մյունխենի անվտանգության համաժողովը կկայանա փետրվարի 14-16-ը:
Նմանատիպ նյութեր
3591 դիտում
15:24 15-02-2020
Մյունխենում դիտարկվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպման հնարավորությունը
4279 դիտում
09:35 21-02-2020
Մյունխենում Ալիևի հետ քննարկումը շրջադարձային նշանակություն ուներ. Փաշինյան
Այս բաժնից
844 դիտում
23:25 03-05-2024
Հավերժ 19․ Ոսկե Գևն այսօր կդառնար 23 տարեկան․ oragir.news
589 դիտում
22:56 03-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբան