211652_close_icon

Մյունխենում ընթանում է Գերմանիայի կանցլերի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

views-count1477 դիտում article-date 14:10 17-02-2024
Մյունխենում սկսվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հանդիպումը:

«Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ», - իր ինստագրամյան էջում գրել է վարչապետ Փաշինյանը:

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումն անցկացվում է Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ:

Ավելի վաղ Շոլցն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ:

Նմանատիպ նյութեր