Վրաստանում արտակարգ պատահար է տեղի ունեցել մարդատար գնացքում
Վրաստանում Զուգդիդ-Թբիլիսի երթուղով երթևեկող մարդատար գնացքում սաստիկ ծխոտում է տեղի ունեցել: Այդ մասին «Sputnik-Վրաստան»-ին հայտնել են Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունում։
Նվում է, որ բռնկումը տեղի է ունեցել Աբաշա կայարանում:
Տեղում դեպքի վայր են ուղարկվել հրշեջ-փրկարարական խմբեր:
«Ծխոտումն սկսել է արագընթաց գնացքի առաջին վագոնում: Բոլոր ուղևորները տարհանված են: Արտակարգ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել»,-պատմել է արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել արտակարգ պատահարի պատճառը: