211652_close_icon
views-count61574 դիտում article-date 11:43 14-02-2020

Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mercedes-ը բախվել է կայանված ավտոմեքենաներին. քաղաքացիները 2 ժամից ավելի սպասել են, մինչև ժամանել է ճանապարհային ոստիկանության «մեծն» տեսուչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Դանիել Վարուժան փողոցում, բախվել են միանգամից 5 տրանսպորտային միջոց ու վթարից հետո քաղաքացիներն ահազանգել են Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, սակայն 2 ժամից ավելի սպասել են, մինչև դեպքի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության Երևանի տեսուչը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել է կայանված 4 ավտոմեքենաների։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր