211652_close_icon
views-count3135 դիտում article-date 20:08 13-02-2020

Աշոտ Ղուլյանը առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել իմ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Ի կատարումն Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարի որոշման՝ այսօր կուսակցության կողմից Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել իմ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը: Հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու և մեր դիրքորոշումը վերահաստատելու համար, հարկ եմ համարում ևս մեկ անգամ հայտարարել՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է նախագահի սեփական թեկնածուով և համամասնական ամբողջական թարմացված թիմով: Կուսակցության համամասնական ցուցակը՝ շուտով»,- ասված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր