108677 դիտում
09:59 13-02-2020
Ավտովթար Կոտայքի մարզում. եթե Չարենցավանի քաղաքապետը հետևեր քաղաքի ձնամաքրման աշխատանքներին, ապա նրա կինը հիվանդանոցում չէր հայտնվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 23։40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Չարենցավանի բնակիչներ՝ 36-ամյա Նորայր Սիմոնյանի վարած Grand Cherokee մակնիշի 35 OC 535 համարանիշի և 47-ամյա Արա Մխիթարյանի վարած Hyundai մակնիշի 55 ՕՕ 035 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի ուղևոր՝ Չարենցավանի բնակիչ, 47-ամյա Արմինե Շահգալդյանը «աջ ստորին վերջույթի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Զաքարյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai ավտոմեքենան պատկանում է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալյդանին, իսկ հիվանդանոց տեղափոխված Ա. Շահգալդյանը նրա կինն է, ճանապարհն էլ ամբողջովին եղել է անանցանելի, ու ճանապարհը սպասարկող ընկերության ներկայացուցիչները մատը մատին չեն խփել, որպեսզի քաղաքը մաքրեն մերկասառույցից, ու ստացվում է, որ քաղաքապետը սեփական մաշկի վրա զգաց աշխատանքները թերի կատարելու հետևանքով ինչ տեղի ունեցավ, և հուսով ենք, որ այս վթարը դաս կլինի «մեծն» քաղաքապետին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+