2189 դիտում
09:01 13-02-2020
«Իմ քայլը» կդիմի Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում «Կուսակցությունների մասին» օրենքը, հնարավոր է, ուղարկվի Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ նախագծի վերաբերյալ եզրակացություն ունենալու համար. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, որը համակարգում է այդ օրենքի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքում, ինչպես նաև փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքում: Մինչև այժմ աշխատանքային խումբը բազմաթիվ քննարկումներ է ունեցել և նախանշել այն հոդվածները, որոնք կարող են փոփոխվել:
Բացի այդ, իմքայլական պատգամավորը նաև մեզ հետ նշեց, թե առաջիկայում հրապարակային քննարկում է լինելու: «Ի դեպ, փետրվարի 17-ին, 18-ին արդեն ունենալու ենք հրապարակային քննարկում՝ Ընտրական օրենսգրքի քվեարկության կարգի հետ կապված: Քվեարկության ընթացակարգն ենք քննարկելու, թե ինչպես կարելի է քվեարկել՝ շրջիկ քվեատուփ, ինտերնետային քվերակություն, տարբեր մեթոդներով և այլն: Կհայտարարենք, կտարածենք, թե որտեղ է լինելու քննարկում, ինչ ձևաչափով և այլն. մենք բաց ու թափանցիկ ենք աշխատելու»- հայտարարեց իմքայլական պատգամավորը»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
439 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
529 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»