211652_close_icon
views-count9750 դիտում article-date 22:18 12-02-2020

Ողջ գիշեր ՀՀ տարածքում սպասվում է ձյուն. որոշ ավտոճանապարհներ փակ կլինեն գիշերվա ընթացքում. ԱԻՆ

Հարգելի´ քաղաքացիներ, ըստ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալների՝ ողջ գիշեր ՀՀ տարածքում սպասվում են տեղումներ ձյան տեսքով և քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ, պոռթկումների ժամանակ՝ մինչև 23 մ/վ: Փակ են Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհները, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները: [b]Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է առայժմ զերծ մնալ վերը նշված ճանապարհներով երթևեկելուց:[/b]

Նմանատիպ նյութեր