211652_close_icon
views-count7262 դիտում article-date 18:42 12-02-2020

Ըմբշամարտի ԵԱ. Այսօր Արթուր Ալեքսանյանի և Գևորգ Ղարիբյանի եզրափակիչ գոտեմարտերն են

Հռոմում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվեկշռին ակնկալվում են ոսկե պարգևներ: Եզրափակիչ են մտել մեր փառահեղ վարպետ Արթուր Ալեքսանյանը / 97կգ / և Գևորգ Ղարիբյանը / 60 կգ /: Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հաջողությունները սովորական են դարձել հայ մարզասերների համար: Նախնական երեք փուլերում Արթուրը տպավորիչ հաղթանակներ տոնեց և այսօր << ոսկու >> համար կգոտեմարտի Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլու հետ: Սպասելիքները գերազանցեց Գևորգ Ղարիբյանը: Նա նույնպես հաջողության հասավ նախնական գոտեմարտերում: Գևորգը Եվրոպայի չեմպիոնի կոչումը կվիճարկի թուրք Քերեմ Քամալի հետ: Այսօր ասպարեզ կելնի մեդալի հավակնորդ մեր երրորդ ներկայացուցիչը: Կարեն Ասլանյանը / 67 կգ / բրոնզե մեդալի համար կմրցի բելառուսցի Ալեքսանդր Լիավոնչիկի հետ:

Նմանատիպ նյութեր