211652_close_icon

Գազատարների փոքր ծավալի շինմոնտաժային աշխատանքները բնակչության համար կիրականացվեն անվճար. ՀԾԿՀ

views-count3903 դիտում article-date 16:00 12-02-2020
Նպատակ ունենալով բարելավել նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ընդունեց որոշում, որով սահմանվել է, որ բնակչության դեպքում մինչեւ 5 մետր գազատարների շինմոնտաժային աշխատանքները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով: Մնացած դեպքերում սպառողների կողմից միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարը յուրաքանչյուր ամիս կնվազեցվի բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից՝ տվյալ ամսում սպառված բնական գազի արժեքի 5%-ի չափով։ Նախկին կարգավորումների համաձայն գազատարների շինմոնտաժային աշխատանքների իրականացման համար վճարում էր դիմողը:

Նմանատիպ նյութեր