Գիշերով, ցերեկով պիտի մտնեք զորամասեր. Արթուր Դավթյանը՝ զինվորական դատախազներին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թվերից յուրաքանչյուրի հետեւում մարդկային կյանք է, զինվորի կյանք է. հատկապես զինծառայության ընթացքում պետությունը 100-տոկոսանոց պատասխանատվություն է կրում նրա առողջության, կյանքի համար: Այս մասին փետրվարի 11-ին, ՀՀ զինվորական դատախազության գործունեության 2019թ. արդյունքների ամփոփման խորհրդակցության ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/559825.html]News.am[/url]-ը։
Նա անդրադարձել է Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների, քրեական ենթամշակույթին բնորոշ երևույթների վերացման խնդրին:
«Չի կարող բանակում մահվան ելքով դեպք տեղի ունենա եւ դա որոշակի թերացումների արդյունք չլինի: Սա տեսականորեն բացարձակ ճշմարտություն է: Այլ հարց է, թե այդ թերացումը ինչ աստիճանի է՝ կարգապահական խախտման աստիճանի է, հանցագործության աստիճանի է, թե՞ անփույթ վերաբերմունքի արդյունք է:
Մեր թիվ մեկ խնդիրը, որպես 2020-ի համար ձեւավորվելիք առաջնահերթություն, բանակում փողոցային, երբեմն քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի դեմ հետեւողական եւ անզիջում պայքար իրականացնելն է: Ընդ որում, այս երեւույթի դեմ պայքար այլեւս պետք է իրականացնել հնարավոր ու անհնար բոլոր գործիքներով: Ցավալի է, որ այս քաղաքացիական կյանքում գնում ենք այս ճանապարհով այդ երեւույթի դեմ պայքարելու, անկեղծորեն գիտակցելով, որ այդ երեւույթը ունենք բանակում, որը պետական ուղիղ վերահսկողության տակ է: Պետության կողմից վճարվող աշխատողներ են այնտեղ աշխատում»,-ասաց Արթուր Դավթյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/559825.html]կայքում[/url]։