1520 դիտում
10:12 09-03-2017
Արթուր Դավթյանը ստեղծված իրավիճակի համար քննադատել է դատախազներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունում օրերս անցկացված կոլեգիայի նիստը բավական թեժ ընթացք է ունեցել: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքով առաջացած համակարգային խնդիրների մասին:
Մասնավորապես նա ասել է, թե նախաքննության փուլում քննիչներն ապացույցները լավ չեն հետազոտում, և, ընդհանրապես, քրեական գործերի նախաքննությունն ընթանում է էական բացթողումներով, արդյունքում` դատարանում մեղադրանքը պարզապես փլուզվում է, և հաճախ դատավորներն արդարացման դատավճիռներ են արձակում:
Ի դեպ, նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016թ. ընթացքում աճել է արդարացումների քանակը: Լրիվ կամ մասնակի արդարացվել է 187 անձ՝ մեղադրյալների 5%-ը, իսկ 2015 թվականի ընթացքում լրիվ կամ մասնակի արդարացվել է 157 անձ` 4%-ը: Ասել է, թե քրեական գործերի 4-5 տոկոսով մարդկանց հանիրավի են մեղադրանք առաջադրել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաև, որ Դավթյանը ստեղծված իրավիճակի համար քննադատել է նաև դատախազներին, որոնք ի պաշտոնե պարտավոր են հսկողություն սահմանել նախաքննության նկատմամբ, և զգուշացրել, որ նմանօրինակ դեպքեր կրկնվելուց դատախազները պատասխան են տալու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
34899 դիտում
11:08 12-02-2020
Գիշերով, ցերեկով պիտի մտնեք զորամասեր. Արթուր Դավթյանը՝ զինվորական դատախազներին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1972 դիտում
20:52 25-02-2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր
2086 դիտում
12:24 28-07-2024
Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Փարիզի օլիմպիական խաղերի եզրափակիչ են անցել
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են