211652_close_icon
views-count3101 դիտում article-date 23:11 11-02-2020

Նիկոլ Փաշինյանը հանրաքվեի մասին բանաստեղծություն է գրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ապրիլի 5-ի կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին բանաստեղծություն է գրել ֆեյսբուքյան իր էջում։ «Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին: [b]Հանրաքվե[/b] Հեղափոխությանը ասում եմ Այո, Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝ Իր վաղվա օրվան ժպիտով նայող, Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ: Արդարությանը ասում եմ Այո, Ոչ մի հրոսակ որ չխուսափի, Հանցանքին արժան պատասխան տալու Եւ հատուցելու ահեղ սարսափից: Ազատությանը Այո եմ ասում, Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի, Երկար տարիներ դավերով բազում, Ինձանից խլված արժեքն այդ հազիվ: Այո եմ ասում Նոր Հայաստանին, Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ: Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք, Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ: Հեղափոխությանը ասում եմ Այո, Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ, Իր ապագային ժպիտով նայող, Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր