5229 դիտում
12:31 11-02-2020
Նոր քրեական գործ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության ղեկավարության դեմ. փաստաթղթեր են կեղծվել. 1in.am
«[url=https://www.1in.am/2622978.html?fbclid=IwAR1BqYOzH5bCO-zvdsjAnoI3ONvHKIGGbFo7yJhzCvI_fDAHOJTIfplO9E4]Առաջին լրատվական[/url]»-ի տեղեկություններով՝ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում իրավապահների ստուգումները շարունակվում են, և նոր քրեական գործեր են հարուցվել:
Հիշեցնենք, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանն ու նույն անձին պատկանող «Էլիփս Ջի Էյ» ընկերության հաշվապահը արդեն իսկ մեկ այլ քրեական գործով ձերբակալվել, ապա կալանավորվել են: Քրեական գործը հարուցվել էր առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակում ամիսներ առաջ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:
Աղբյուրին հասած տեղեկություններով՝ նոր քրեական գործն արդեն վերաբերում է ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին ու վարչության պետ Արսեն Ղազարյանին: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվելու փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու համար: Մասնավորապես, սեպտեմբերի 6-ին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության երկու նախկին աշխատող հաղորդում են ներկայացրել ոստիկանությանը, որի քննությունից պարզ է դարձել, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության վարչակազմի ղեկավար անձինք 2019-ի մարտ ամսին պատրաստել են իրավունք վերապահող և պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող մի փաստաթուղթ, որտեղ նշել են ընկերության 15 աշխատողների աշխատանքից բացակայելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ զեկուցագիր, որի հիման վրա էլ նշված 15 աշխատողները մարտի 26-ին ազատվել են աշխատանքից: Ոստիկանությունը բավարար է համարել առկա փաստերը քրեական գործ հարուցելու համար: Նախապատրաստվող նյութերում առկա են Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն հատկանիշներ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.1in.am/2622978.html?fbclid=IwAR1BqYOzH5bCO-zvdsjAnoI3ONvHKIGGbFo7yJhzCvI_fDAHOJTIfplO9E4]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
11783 դիտում
15:11 01-04-2015
5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի գործով նոր քրեական գործ է հարուցվել. փաստաթղթեր են կեղծվել
7935 դիտում
22:54 11-09-2019
«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրենի և վարչության պետի նկատմամաբ նոր քրգործ է հարուցվել. Armday.am
Այս բաժնից
790 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին