211652_close_icon
views-count45556 դիտում article-date 11:52 11-02-2020

Սահմանային ռեժիմի խախտման համար «Պաղաղբյուր» սահմանային ուղեկալի տարածքից բերման են ենթարկվել 2 քաղաքացի, նրանց մոտ հայտնաբերվել է զենք-զինամթերք

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողները սահմանային ռեժիմի խախտման համար հայտնաբերել և ԱԱԾ սահմանի վերահսկման ջոկատ են բերման ենթարկել Լոռու մարզի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Մ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջինս «Պաղաղբյուր» սահմանային ուղեկալի տարածքով անցնելիս իր մոտ ունեցել է երկփողանի որսորդական հրացան, ինչպես նաև 1 փամփշտակալ, որի մեջ եղել է 16 մմ տրամաչափի թվով 24 փամփուշտ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դավիթ Մ-ն իրավապահներին հայտնել է, որ հրացանը պատկանում է իր հանգուցյալ պապիկին։ Նշված հրացանը ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ առգրավվել է, նշանակվել է դատաձգաբանական փոձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ նույնպես նույն տարածքում ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները սահմանային ռեժիմի խախտման համար հայտնաբերել և նույն ջոկատ են բերման ենթարկել Լոռու մարզի մեկ այլ բնակիչ՝ 21-ամյա Հովհաննես Խ-ին։ Վերջինիս մոտ հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, ինչպես նաև 1 փամփշտակալ, որի մեջ առկա են եղել 12 մմ տրամաչափի թվով 21 փամփուշտ։ Հովհաննես Խ-ն նույնպես հայտնել է, որ հրացանը պատկանել է իր հանգուցյալ պապիկին։ Նշված հրացանը նույնպես հետաքննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դավիթ Մ-ն և Հովհաննես Խ-ն համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել զենքի օրինականության հավակնության վերաբերյալ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր