211652_close_icon
views-count2331 դիտում article-date 22:30 11-02-2020

Հրազդանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Ոստիկանության Հրազդանի բաժնի ՔՀԲ ծառայողները, ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 10-ին, ժամը 17.00-ին, Երևանի Պարույր Սևակի փողոցից Հրազդանի բաժին բերման են ենթարկել 2019 թ. դեկտեմբերի 28-ից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: Հետախուզվող Արտակ Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր