211652_close_icon
views-count14879 դիտում article-date 21:55 23-03-2016

Հրազդանի ոստիկանները հայտնաբերել են Հրազդանի պետական քոլեջի ուսանողներին վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ հայտնաբերել են մարտի 16-ին Հրազդան Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկում Միկրոշրջան թաղամասի բնակիչներ` 18-ամյա Հարութ Սարգսյանին և 18-ամյա Արման Մարտիրոսյանին վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 21:00-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ նշված անձինք, ովքեր սովորում են Հրազդանի պետական քոլեջում, վրաերթի հետևանքով տեղափոխվել էին հիվանդանոց: Նույն օրը փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ Վարդանյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 1-ին մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Հրազդանի ոստիկանները Լոռու մարզի ոստիկանության Բազումի բաժնի իրենց գործընկերների հետ Հրազդանի ոստիկանություն են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի 5 շենքի բնակիչ, 28-ամյա Բաբկեն Վարդանյանին: Հայտանբերվել է նաև ВАЗ 21113 մակնիշի 34 ՕQ 691 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կան վրաերթի հետքեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Բ. Վարդանյանը Կոտայքի մարզային քննչական վարչությունում տվել է ինքնախոստովանական բացատրություն, որ նշված ավտոմեքենայով վրաերթը կատարել է ինքը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր