211652_close_icon

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է դաշինքի թեկնածուների ցանկը. «Ժամանակ»

views-count2168 դիտում article-date 09:43 11-02-2020
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ներկայացրել է «Ազատ հայրենիք-ՔՄԴԿ» քաղաքական դաշինքը և այդ դաշինքի պատգամավորության թեկնածուների ցանկը: Դաշինքին, բացի «Ազատ հայրենիքից», մաս են կազմում նաև «Արցախի հանրապետական», «Արցախի ազատություն», «Շարժում-88» և «Արցախի արմենական» կուսակցությունները, որոնց ներկայացուցիչները ևս ընդգրկված են կուսակցության նախընտրական ցուցակում: Նախընտրական դաշինքը գլխավորում է Արայիկ Հարությունյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր