ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 100 հազարը
Միացալ Նահանգներում COVID-19 վիրուսի առաջացրած մահվան դեպքերի թիվը հատել է 100 հազարի սահմանը։ Այդ մասին տեղեկանում ենք Worldometer պորտալից, որը զբաղվում է կորոնաիվիրուսի վիճակագրական տվյալների հավաքագրմամբ։
Վարակվածության հաստատված դեպքերի թիվը 1 մլն 713 հազար 607 է, ապաքինվել է 468 հազար 778 մարդ։
Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 5,688,516 մարդ, ապաքինվել է 2,431,793-ը, մահացել՝ 352,273-ը։
Ներկա պահին աշխարհում կա 2,9 մլն վարակվածության ակտիվ դեպք, որից 2 տոկոսի մոտ հիվանդությունը ծանր ընթացք ունի։