6082 դիտում
23:09 09-02-2020
Կարեն Բեքարյան. Հանրաքվե անցկացնելու վերաբերյալ նախագահի որոշումը հանցանքի մասին ինքնախոստովանական ցուցմունք է
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բերքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ողջունում եմ իրեն երկրի նախագահ համարող անձի որոշումը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, հետևյալ պատճառներով.
1. ըստ էության, այս որոշումը հանցանքի մասին ինքնախոստովանական ցուցմունք է, և վստահաբար՝ շատ արագ գալու է պատասխան տալու ժամանակը,
2. ապրիլի 5-ին մեր հանրությունը հնարավորություն է ստանալու իր քվեով և /կամ/ արհամարանքով ցույց տալու անվստահությունն ու մերժումը՝ ատելության ապաշնորհ կուսակցությանը և անձամբ վարչապետին,
3. ներկա իշխանությունները քարոզարշավի ընթացքում ստիպված են լինելու բացահայտել՝ ՍԴ-ի նկատմամբ իրենց կողմից իրականացված այս աննախադեպ ճնշումների և ավիրող արշավի կազմակերպման իրական մոտիվացիան և նպատակները:
Շարքը կարելի է շարունակել... Մեր պետությունը բոլորիս պաշտպանության ու հոգածության կարիքն ունի, և դրա հնարավորությունն առկա է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2470 դիտում
22:20 14-09-2022
Սա ինքնախոստովանական ցուցմունք էր. հայե՛ր, ոտքի՛. Անդրանիկ Թեւանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
868 դիտում
13:58 14-06-2024
Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ինքն է հասունացրել ԼՂ-ի հանձնումը. Արթուր Խաչատրյան
1003 դիտում
08:10 15-06-2024
Փաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ»
Այս բաժնից
1585 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ