211652_close_icon

Առողջապահության նախարարը շնորհավորել է Ստոմատոլոգների միջազգային օրվա կապակցությամբ

views-count1924 դիտում article-date 16:28 09-02-2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորանք է հղել Ստոմատոլոգների միջազգային օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Այսօր Ստոմատոլոգների միջազգային օրն է Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանքային գործունեություն։ Մեր առողջապահական համակարգում ստոմատոլոգիան ամենակայացած և զարգացած ոլորտներից է՝ շնորհիվ մեր պրոֆեսիոնալ ստոմատոլոգների և երկարամյա ստոմատոլոգիական դպրոցի։ Շարունակեք մարդկանց ժպիտ պարգևել».,- ասվում է շնորհավորական խոսքում։

Նմանատիպ նյութեր